Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Վարդան Ղուկասյանը որոշել է նոր կուսակցություն բացել

Վարդան Ղուկասյանը որոշել է նոր կուսակցություն բացել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարդան Ղուկասյանը որոշում է կայացրել հրաժարվել «Հանրային ձայն» կուսակցությունից և նոր կուսակցություն բացել՝ «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» անունով, որով էլ կմասնակցի հետագայում ընտրություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ղուկասյանը այս մասին հայտարարել է իր հրավիրած համաժողովի ժամանակ։ 

Նա նշել է, որ դատական հայց ունեցող կուսակցությունը չի կարող գրանցվել որպես կուսակցություն՝ ընտրություններին մասնակցելու համար, ուստի որոշել է հրաժարվել իր կուսակցութունից։

«Ես որոշեցի իմ ստեղծած կուսակցությունից հրաժարվել և ստեղծել նոր կուսակցություն առանց այդ աղբի՝ երիտասարդ կադրերով համալրված, արդեն ստուգված, որպեսզի այլևս ոչ մեկը չկարողանա ինչ-որ հավակնություններ ներկայացնել, որ ինքն է դա արել։ Նոր կուսակցոթյունը ես որոշել եմ անվանել «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն»՝ կարճ ԴՕԿ։ Նորաստեղծ կուսակցության համագումարը տեղի կունենա մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը»,- ասել է Ղուկասյանը։

«Հանրային ձայն» կուսակցության ներսում կոնֆիլկտ էր առաջացել  դեռևս հունվարի 10-ին, երբ քաղաքական ուժի «Ֆեյսբուք»-ի էջը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դադարեցրել է Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությանը։

Վարդան Ղուկասյանն իր հերթին հայտարարել էր, որ «Հանրային ձայն» կուսակցությունը ինքն է ստեղծել, և այդ կուսակցությունը առանց իրեն չի կարող լինել և հունվարի 19-ին համագումար հրավիրել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am