Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Ավստրիայի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունմանը վերաբերող արձանագրությունը

ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Ավստրիայի միջև առանց թույլտվության բնակվող 
անձանց հետընդունմանը վերաբերող արձանագրությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի դաշնային կառավարության միջև` «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով 93 կողմ ձայն:

Ըստ նախագծի՝ ԵՄ անդամ պետությունների հետ շարժունակության ոլորտը խթանելու կարևորագույն նախապայմաններից մեկը ՀՀ-ԵՄ Հետընդունման համաձայնագրի պատշաճ իրականացումն է: Այն հատկապես որոշիչ նշանակություն ունի անկանոն միգրացիայի դեմ պայքարի համատեքստում: Համաձայնագրում, ի թիվս այլ հարցերի, կոչ է արվում կողմերին կնքել կիրարկման արձանագրություններ:

Նախագիծը ներկայացնելիս Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել էր, որ սա թույլ է տալիս նաև ընդգծելու ՀՀ-ի պատրաստակամությունը՝ հետ ընդունել, ռեադմիսիոն գործընթացներ ապահովել այն անձանց համար, որոնք անկանոն բնակություն են հաստատել ԵՄ տարբեր երկրներում:

Մինչև այս պահը ուժի մեջ են մտել 7 երկրների հետ արձանագրություններ՝ Բուլղարիա, Չեխիա, Գերմանիա, Ֆրանսիա, Էստոնիա, Լեհաստան:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am