Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման գործընթացում երկար ճանապարհ կա անցնելու․ Միրզոյան

ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման գործընթացում երկար ճանապարհ կա 
անցնելու․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների զարգացման և խորացման գործընթացում երկար ճանապարհ կա անցնելու։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Նախարարը վստահեցրեց, որ սեղանին են մի շարք կոնկրետ գործողություններ ու ծրագրեր՝ բխող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից, նաև դրանից դուրս։

« Մենք քիչ առաջ լսեցինք Հունաստանի արտաքին գործերի նախարարի հավաստիացումն այն մասին, որ Հունաստանը շարունակելու է իր ջանքերը և աջակցությունը համոզվելու, որ այս գործընթացը կանգ չի առնում և առարկայական և ինտենսիվ կերպով է շարունակվում։ Մենք, իհարկե, հույս դնելու ենք այդ հավաստիացումների և աջակցության վրա»,-ասաց Միրզոյանը։

Նախարարը նշեց, որ չնայած բոլոր մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները։ Միրզոյանը համոզված է, որ այդ բարեփոխումները Հայաստանին ավելի են մոտեցնելու Եվրամիությանը։

ԵՄ-ի հետ երկխոսության համատեքստում Միրզոյանն ընդգծեց, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանի համար չափազանց կարևոր նշանակություն ունի։

«Սա ևս մի կարևորագույն գործոն է, որը անվտանգություն և խաղաղություն է ապահովում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին»,- նշեց Միրզոյանը՝ հիշեցնելով, որ ԵՄ-ն վերջերս որոշել է մեծացնել և երկարաձգել առաքելության մանդատը, ինչը Հայաստանը ողջունել է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am