Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Պուտինը հաջողություն է մաղթել Հայաստանին ԵԱՏՄ-ում նախագահելու առթիվ

Պուտինը հաջողություն է մաղթել Հայաստանին ԵԱՏՄ-ում նախագահելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողություն է մաղթել Հայաստանին Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) 2024 թվականի հունվարի 1-ից նախագահելու առթիվ՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է օգնել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Ռուսաստանը հունվարի 1-ից Հայաստանին է փոխանցում ԵԱՏՄ-ում իր նախագահության գործառույթները: Ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր հայ գործընկերներին: Իհարկե, մենք նրանց կցուցաբերենք անհրաժեշտ օգնություն»,- ասել է Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am