Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք կնպաստեն հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների կարևոր հարցերի լուծմանը. փոխվարչապետ

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք կնպաստեն հայ-ռուսական 
տնտեսական հարաբերությունների կարևոր հարցերի լուծմանը. փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստի շրջանակում հաջողվել է հասնել պայմանավորվածությունների, որոնք նպաստելու են հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների մի շարք կարևոր հարցերի լուծմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում անցկացվող նիստի ընթացքում ասաց Հայաստանի վարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Մենք թե փորձագետների, թե մեր մակարդակով արդյունավետ աշխատանքային շփում ենք ունեցել, քննարկել հարցերի լայն օրակարգ: Բոլոր հարցերը մեծ, զգալի նշանակություն ունեն հայ-ռուսական հարաբերությունների համար: Կարծում եմ, որ մեզ հաջողվել է հասնել պայմանավորվածությունների, որոնք կնպաստեն մեր տնտեսական հարաբերությունների մի շարք կարևոր հարցերի լուծմանը»,-ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետը շեշտեց, որ երկու երկրների առևտաշրջանառության դինամիկան շատ լավն է: Նա հույս հայտնեց, որ կպահպանվի նաև զբոսաշրջության տեմպը:

Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, քանի որ այն, ինչ քննարկում և որոշում են, հետո իրականացվում է ամենօրյա պրակտիկ կապերով: Նրա գնահատմամբ՝ նախորդ տարի ինչի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, արդյունավետ և ճշգրիտ իրականացվել է: Փոխվարչապետը նաև վստահություն հայտնեց, որ այսօրվա պայմանավորվածությունները հաջորդ  տարի նույնպես նույն կերպով կիրագործվեն, կհասնեն իրենց առաջ դրած նպատակներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am