Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Գյումրիի նոր փոխքաղաքապետեր նշանակելու հարցը քննարկման փուլում է

Գյումրիի նոր փոխքաղաքապետեր նշանակելու հարցը քննարկման փուլում է

ԳՅՈՒՄՐԻ,  13  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Գյումրիի քաղաքապետի տեղակալների պաշտոններից հրաժարվելուց հետո նոր փոխքաղաքապետերի նշանակման հարցը դեռ քննարկման փուլում է․ այդ պաշտոններում թեկնածուների անուններ դեռ չեն շոշափվում։

Դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը: «Այս պահին պաշտոնները թափուր են ու ողջ աշխատանքն  իմ ուսերին է»,- նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  հայտարարությունից հետո «Բալասանյան  դաշինքի»  օրակարգում չկա  Գյումրիի ավագանու այլ խմբակցության հետ միանալու և կոալիցիա կազմելու հարցը։

Խոսելով իր հրաժարականի լուրերի մասին՝ քաղաքապետը նշեց, որ իր ընտրողներն են տվել քվեն ու միայն  նրանք կարող են այն հետ վերցնել: Սամսոնյանը վստահեցրեց, որ իր վրա այդ հարցով ճնշումներ չեն գործադրվում։  

«Մեն տրամադրված ենք աշխատելու ու էլ ավելի շատ ենք աշխատելու»,- ասաց Վարդգես Սամսոնյանը։

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Գյումրիում միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ 2021թ․ հոկտեմբերի 30-ին ստորագրած «Համագործակցության մասին» հուշագիրը: Հայտարարությունից հետո հրաժարական տվեցին Գյումրու երկու փոխքաղաքապետերը, որոնք ՔՊ-ի ներկայացուցիչներ էին:

Արմենուհի Մխոյան 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am