Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Համաձայնությունը ձեռք է բերված, սպասում ենք գերիների վերադարձին. ՀՀ ԱԺ պատգամավոր

Համաձայնությունը ձեռք է բերված, սպասում ենք գերիների վերադարձին. ՀՀ ԱԺ 
պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը չի կարծում, թե Ադրբեջանից հայ գերիների վերադարձի վերաբերյալ համաձայնության մեջ որևէ փոփոխություն լինի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, թե ինչո՞ւ է ուշանում գերիների վերադարձը:

Պատգամավորը խոչընդոտի մասին որևէ տեղեկություն չուներ:

«Համաձայնությունը ձեռք է բերված, և մենք սպասում ենք գերիների վերադարձին»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ուշանում՝ նա ասաց, որ հստակ տեղեկություն չունի, չի կարող ասել՝ ուշանում է, թե չի ուշանում, գուցե չի ուշանում, ուղղակի ժամկետներ կան։ «Համաձայնությունը ձեռք է բերված, երկուստեք հայտարարությունն արված է, չեմ կարծում, որ որևէ փոփոխություն լինի»,-ասաց Հակոբյանը:

Անդրադառնալով հարցին, թե ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին աջակցություն հայտնելն արդյոք նախապայմա՞ն է եղել Ադրբեջանի կողմից՝ նա ասաց՝ չի կարծում, թե նախապայման է եղել, դա երկուստեք պայմանավորվածության արդյունք է:

Անդրադառնալով հարցին՝ այնուամենայնիվ հնարավո՞ր է, որ պայմանավորվածությունն իրականություն չդառնա՝ Հակոբյանն ասաց. «Առնվազն կա պայմանավորվածություն: Եվ այդ պայմանավորվածության կատարման ժամանակահատվածը կտեսնենք, թե ինչպես է ընթանում»:

Պատգամավորը հույս հայտնեց, որ այնպես չի լինի, որ դա իրականություն չդառնա:

Դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հրապարակել են համատեղ հայտարարություն։

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ  Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am