Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանի չմասնակցելը ՀԱՊԿ վեհաժողովին չի ազդի ՀՕՊ համակարգի հետ կապված որոշման վրա

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանի չմասնակցելը ՀԱՊԿ վեհաժողովին չի ազդի 
ՀՕՊ համակարգի հետ կապված որոշման վրա

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) նիստից հայկական պատվիրակության բացակայությունը չի ազդի հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու որոշման վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Նրանց ֆիզիկական բացակայությունը մեծապես չի արգելակում այլ անդամ երկրների կողմից... հավաքական փաստաթղթերի ընդունման համաձայնեցման գործընթացները, որոնց նրանք... շատ դեպքերում միանում են», - ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՀԱՊԿ վեհաժողովին հայկական կողմի չմասնակցելը կազդի միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու ծրագրերի վրա։

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական նամակով դեկտեմբերի 5-ին գրավոր հաստատել է, որ չի մասնակցի 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին եւ 16-րդ լիագումար նիստին:

ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին վերջերս չեն մասնակցել նաև ՀՀ վարչապետը, ԱԳ նախարարը, պաշտպանության նախարարն ու ԱԽ քարտուղարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am