Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

ՀԱՊԿ երկրները պարտավորվել են բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով

ՀԱՊԿ երկրները պարտավորվել են բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ 
ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ զերծ մնալու ուժի կիրառումից և մտադիր են իրենց և այլ պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՀԱՊԿ խորհրդի հռչակագրում, որը հրապարակվել է կազմակերպության կայքում։

«Վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ զերծ մնալու միջպետական ​​հարաբերություններում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից և խաղաղ ճանապարհով լուծելու մեր և այլ պետությունների միջև բոլոր տարաձայնությունները», - ասվում է տեքստում։

Փաստաթուղթը նաև ընդգծում է «անհատական ​​և հավաքական ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»։ Բացի այդ, նշվում է, որ ՀԱՊԿ երկրները մտադիր են «շարունակել համատեղ գործունեությունն՝ ուղղված անվտանգության պահպանմանը և կազմակերպության պատասխանատվության գոտում ապակայունացնող ազդեցությունների կանխմանը»:

«Ընդգծում ենք դրա (խմբ․՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու) պարագծի երկայնքով ՀԱՊԿ հավաքական անվտանգության համար սպառնալիքներ ստեղծող սպառազինության համակարգերի տեղակայման անընդունելիությունը», - ասվում է հռչակագրում։

Բացի այդ, նշվում է, որ ՀԱՊԿ-ը չի ընդունում միակողմանի հարկադրանքի միջոցները, որոնք կիրառվում են ՄԱԿ-ի կանոնադրության խախտմամբ՝ որպես միջազգային հարաբերություններում քաղաքական, տնտեսական և ֆինանսական ճնշման գործիքներ։

«Մենք չենք ընդունում ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտ սադրիչ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել վտանգավոր միջադեպերի և ռազմաքաղաքական լարվածության աճի: Մենք խորը մտահոգություն ենք հայտնում զինված հակամարտության գոտիներ օտարերկրյա ահաբեկիչ-զինյալների տեղաշարժի առնչությամբ»,- ասվում է տեքստում։

ՀԱՊԿ խորհրդի հռչակագրում նշվում է, որ կազմակերպության անդամները վճռական են հավաքական անվտանգության համակարգի հետագա ամրապնդման ջանքերն ընդլայնելու հարցում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am