Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Ինչու է Երևանը խնդրել ՀԱՊԿ-ի օրակարգից հանել Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը․ պարզաբանում է ԱԺ նախագահի տեղակալը

Ինչու է Երևանը խնդրել ՀԱՊԿ-ի օրակարգից հանել Հայաստանին օգնություն 
ցուցաբերելու մասին փաստաթուղթը․ պարզաբանում է ԱԺ նախագահի տեղակալը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկայացրեց, թե ինչու է Երևանը խնդրել ՀԱՊԿ-ի օրակարգից հանել Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը։

«Դրա մասին բազմիցս խոսվել է, և ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդում փաստաթղթի չստորագրելը դրանով էր պայմանավորված, որ Հայաստանը ակնկալում էր, որ անհրաժեշտ էր արձանագրել, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքը։ Ցավոք, այդ պատասխանատվության տարածքը և Հայաստանի կոնկրետ քարտեզը իր սահմաններով չի արձանագրվել և դա է խնդիրը ՀԱՊԿ-ի հետ կապված աշխատանքների մեջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am