Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Կենտրոնական բանկը 2024-ի համար կանխատեսում է 5.6 տոկոս տնտեսական աճ

Կենտրոնական բանկը 2024-ի համար կանխատեսում է 5.6 տոկոս տնտեսական աճ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2024 թվականին տնտեսական աճը կլինի 5.6 տոկոս, իսկ գնաճը կմոտենա նպատակային թիրախին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ:

«Մենք կարծում ենք, որ այս տարվա համար տնտեսական աճը կլինի 7 տոկոսի շրջանակներում: Նախորդ տարի 12.6 տոկոս տնտեսական աճ ունենալուց հետո այս տարի կունենանք, մեր գնահատականով, 7.2 տոկոս: Կարծում ենք, որ մյուս տարի աճը որոշակիորեն պետք է նվազի՝ մոտենալով պոտենցիալ աճի մակարդակին: Մեր գնահատականներով՝ այնուամենայնիվ, աճը պոտենցիալից որոշակի բարձր կլինի, քանի որ բավականին մեծ ծախսեր են նախատեսված: Բայց այս պահի դրությամբ մեր կանխատեսումներով աճը 2024-ի համար լինելու է 5.6 տոկոս»,-ասաց Գալստյանը:

ԿԲ-ն մտավախություն ունի, որ 2024-ին կառավարությունը ստիպված է լինելու իրականացնել ավելի մեծ թափով ընթացիկ ծախսեր, կապիտալ ծախսերը կարող են թերակատարվել: «Եթե կապիտալ ծախսերը մատնանշած ծավալով չարեցինք, սակայն շարունակեցինք մեծացնել ընթացիկ ծախսերը, ապա դա բերելու է պահանջարկով պայմանավորված տնտեսական աճի, որը պոտենցիալից կտրվելու է: Իսկ պոտենցիալից կտրվելու դեպքում, բնականաբար, ունենալու ենք գնաճ, որին ԿԲ-ն ավելցուկային պահանջարկի զսպման տեսանկյունից արձագանքելու է: Արձագանքը լինելու է տոկոսադրույքի բարձրացումը»,-ասաց նա:

Գալստյանը հույս հայտնեց, որ այդ սցենարով չեն գնա: Այս պահին  Հայաստանում կա 0.1 տոկոս գնաճ: Կենտրոնական բանկը կարծում է, որ հաջորդ տարի մոտենալու է նպատակային թիրախին: Նպատակային թիրախը ±4 տոկոսն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am