Վրաստանի գլխավոր նպատակն ու խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է․ Պապուաշվիլի
1 րոպեի ընթերցում
![Վրաստանի գլխավոր նպատակն ու խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է․ Պապուաշվիլի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/10/1123005.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի գլխավոր նպատակն ու խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:
«Ուրախ եմ, որ այս առումով դրական տեղաշարժեր կան խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Հույս ունեմ, որ դա հնարավորինս շուտ կիրականացվի, քանի որ մեր ընդհանուր շահերից է բխում մեր տարածաշրջանը դարձնել խաղաղության եւ անվտանգության տարածք»,- Վրաստանի խորհրդարանի նախագահի խոսքերը մեջբերում է «Սպուտնիկ-Վրաստան»-ը։
Նրա խոսքով՝ Վրաստանը միշտ եղել է մի երկիր, որը Հայաստանի և Ադրբեջանի բարեկամներին հնարավորություն է տվել հանդիպել առարկայական քննարկումների համար՝ պահպանելով չեզոքություն երկու երկրների նկատմամբ: