Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Խորհրդային միության 1974-1978 թթ․ քարտեզները միջնորդները տրամադրել են կողմերին․ Կոստանյանը՝ Լավրովի հայտարարության մասին

Խորհրդային միության 1974-1978 թթ․ քարտեզները միջնորդները տրամադրել են 
կողմերին․ Կոստանյանը՝ Լավրովի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն արձագանքել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը կարող են իրենց բախտը փորձել և բանակցել արևմտյան հարթակներում, սակայն Խորհրդային միության ժամանակներից մնացած քարտեզները, որոնք կարող են որպես հիմք ծառայել երկու երկրների միջև սահմանազատման համար,  միայն Ռուսաստանի մոտ կան։ 

Վահան Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Խորհրդային միության 1974-1978 թվականների քարտեզները միջնորդները հայկական և ադրբեջանական կողմերին տրամադրել են։

«1974-1978 թվականների քարտեզները, որոնց մասին խոսվում է, կան․ և՛ հայկական կողմն է ծանոթ դրանց, և՛ ադրբեջանական կողմը: Այդ քարտեզները տարբեր միջնորդների կողմից տրամադրվել են կողմերին»,- ասաց Կոստանյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am