Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Լավրովն ու Բայրամովը ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի ավելացման անհրաժեշտություն են տեսնում

Լավրովն ու Բայրամովը ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման 
ջանքերի ավելացման անհրաժեշտություն են տեսնում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հեռախոսազրույց են ունեցել և հաստատել են 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները նաև քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող արդիական հարցեր:

Նրանք բարձր են գնահատել հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած ԱԳ նախարարների մակարդակով «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի հանդիպման արդյունքները և պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել հետագա ակտիվ աշխատանքը՝ այդ ձևաչափը խթանելու համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am