Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է Հայաստանի ակնկալիքները «3+3» ձևաչափով հանդիպումից

Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է Հայաստանի ակնկալիքները «3+3» 
ձևաչափով հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց, թե Հայաստանը ինչ է ակնկալում «3+3» ձևաչափով հանդիպումից, որն անցկացվելու է Թեհրանում հոկտեմբերի 23-ին։  

«Ակնկալում ենք տարածաշրջանային հստակ ձևակերպումներ ստանալը, որովհետև մասնակցում են հիմնականում տարածաշրջանի երկրները՝ գումարած Ռուսաստանի Դաշնությունը, որն այսպես թե այնպես տարածաշրջանում է։ Այնպես որ, մենք մեր իրավունքները այդ հարթակում պետք է կարողանանք պահել և կպահենք։ Իսկ մեր իրավունքները տարածաշրջանում բոլորին հայտնի են՝ դա Հայաստանի Հանրապետության սահմանների անառիկությունն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ կարևոր է նաև թույլ չտալ, որպեսզի չլուծված խնդիրներին փորձեն լուծումներ տալ Հայաստանի հաշվին։

Տարածաշրջանային խորհրդակցական «3+3» հարթակում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, ինչպես նաև Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով հոկտեմբերի 23-ին կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի «3+3» հանդիպմանը։ Վրաստանը հրաժարվել է մասնակցությունից։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am