Քաղաքականություն

Հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզին կողմերի հավատարմությունը ճեղքում կապահովի խաղաղության գործընթացում. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզին կողմերի հավատարմությունը ճեղքում կապահովի խաղաղության գործընթացում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպմանն ընդգծել է, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի և իր հանդիպումների ընթացքում ըստ էության ձևավորվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտնեց Լիտվայի վարչապետ հետ հանդիպումից հետո հայտարարության ընթացքում իր խոսքում:

«Ընդգծեցի, որ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի եւ իմ հանդիպումների ընթացքում ըստ էության ձևավորվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ, որն արտահայտվել է նաեւ Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ: Այդ ճանապարհային քարտեզին կողմերի հավատարմությունը ճեղքում կապահովի խաղաղության գործընթացում»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը վստահեցրեց՝ Հայաստանն ինչպես հաստատել, այնպես էլ վերահաստատում է վերը նշված սկզբունքներին իր հավատարմությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում