Քաղաքականություն

Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվում իրականացվում է շինծու դատավարություն․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

2 րոպեի ընթերցում

Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվում իրականացվում է շինծու դատավարություն․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը շեշտում է՝ Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվում իրականացվում է շինծու դատավարություն։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Անի Բադալյանը Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցող գործընթացը X սոցիալական ցանցի հարթակում կատարած գրառմամբ համարել է բոլոր նորմերի լիակատար անտեսման ցուցադրում։

«Ապօրինի առևանգմանը, որը միջազգային մարդասիրական օրենքի կոպտագույն խախտում է, այժմ հաջորդում է 68-ամյա քաղաքացիական անձի տառապանքը ցուցադրող տեսանյութերի և լուսանկարների հրապարակումը։ Ինչպես պահանջել են բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ և հաստատություններ, Բաքվում դեռևս պատանդ պահվող ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք պետք է ազատ արձակվեն»,- գրել է Բադալյանը։

Անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Լեռնային Ղարաբաղից «Կարմիր Խաչի» միջոցով Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները առևանգել և Բաքու են տեղափոխել 2023թ. հուլիսի 29–ին։ Ադրբեջանի դատախազությունը նրան մի շարք շինծու մեղադրանքներ է առաջադրել։ Հոկտեմբերի 13-ին Բաքվում կայացել է Վագիֆ Խաչատրյանի «գործով» նախադատավարական նիստ։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում