Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Թեհրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

Թեհրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման․ Իրանի 
ԶՈՒ ԳՇ պետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է իր ներդրումն ունենալ կովկասյան տարածաշրջանում լարվածության նվազեցման գործում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով mehrnews-ը, գեներալ Բաղերին այս հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը:    

4685074.jpg (96 KB)

Իրանի ԶՈՒ ԳՇ պետը նշել է, որ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններն ազդում են տարածաշրջանի անվտանգության վրա և ընդգծել, որ այս տարածաշրջանում լարվածության շարունակումը չի բխում Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի այլ երկրների շահերից: 

Նա նաև կոչ է արել միջոցներ ձեռնարկել այս տարածաշրջանում վեճերի և լարվածության կարգավորման համար: 

Մոհամմադ Հոսեյն Բաղերին հայտարարել է նաև, որ Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման՝ շեշտելով որ որևէ երկրի պաշտպանունակության բարելավման հետևում չպետք է լինի որևէ ագրեսիվ նպատակ կամ մտադրություն:

«Տարածաշրջանում խաղաղությունն ու հանգստությունը բխում են բոլոր երկրների շահերից, և տարածաշրջանում անվտանգությունը պետք է ապահովվի տարածաշրջանի երկրների կողմից, իսկ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը հակասում է տարածաշրջանում խաղաղությանը», - ընդգծել է նա:

Գրիգորյանն իր հերթին ներկայացրել է կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am