Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հռոմի ստատուտի վավերացումը որևէ կերպ կապված չէ հայ-ռուսական հարաբերությունների հետ. Խանդանյան

Հռոմի ստատուտի վավերացումը որևէ կերպ կապված չէ հայ-ռուսական 
հարաբերությունների հետ. Խանդանյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը ձեռնարկում է բոլոր քայլերն՝ ապահովելու Հայաստանի անվտանգությունը տարբեր ճանապարհներով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն՝ անդրադառնալով Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված Հռոմի ստատուտի վավերացման գործընթացին։

«Հռոմի ստատուտի վավերացումը միմիայն բխում է Հայաստանի շահերից։ Հայաստանի Հանրապետությունը ձեռնարկում է բոլոր քայլերն՝ ապահովելու Հայաստանի անվտանգությունը տարբեր ճանապարհներով, այդ թվում նաև իրավական անվտանգության տեսանկյունից և Հռոմի ստատուտը դրա բաղադրիչներից մեկն է»,- ընդգծեց Խանդանյանը։

Նրա կարծիքով՝ պետք չէ չափազանցել Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը և դրա հետևանքերը։

«Շարունակաբար կառավարությունն աշխատել է և շարունակում է աշխատել Ռուսաստանի գործընկերների հետ,  և Հռոմի ստատուտի վավերացումը որևէ կերպ կապված չէ հայ-ռուսական հարաբերությունների հետ»,-եզրափակեց Խանդանյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am