Քաղաքականություն

ԱՄՆ-ն կողմ է Լեռնային Ղարաբաղ միջազգային առաքելություն ուղարկելուն և ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ. ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կողմ է Լեռնային Ղարաբաղ միջազգային առաքելություն ուղարկելուն և ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ. ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն հավատացած է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակով պայմանավորված՝ տարածաշրջանում պետք է տեղակայվի միջազգային առաքելություն, որը կապահովի տեղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով նման միջազգային մոնիթորինգային առաքելություն տեղակայելու մասին Հայաստանի կոչերի վերաբերյալ հարցին:

«Մենք իսկապես հավատացած ենք, որ պետք է լինի միջազգային առաքելություն՝ ապահովելու թափանցիկություն, հավաստիք և վստահություն Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և միջազգային հանրությանը, որ նրանց իրավունքները և անվտանգությունը կպաշտպանվեն՝ Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին համապատասխան», - նշել է պաշտոնյան:

Միլլերը հավելել է, որ այդ թեմայի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում:

«Մենք որոշ ժամանակ է՝ նման առաքելություն տեղակայելու կոչեր ենք հնչեցնում և աշխատում ենք մեր դաշնակիցների ու գործընկերների հետ դրա իրականացման ուղղությամբ», - հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:

Միևնույն ժամանակ Միլլերը քննադատել է Ռուսաստանին՝ ասելով, որ իր կարծիքով՝ «Ռուսաստանը ցույց է տվել, որ անվտանգության ոլորտում այնպիսի գործընկեր չէ, որի վրա կարելի է հույս դնել»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում