Երևանում՝ 11:07,   26 Փետրվար 2024

Մանե Թանդիլյանը երևանցիներին կոչ է անում անպայման մասնակցել Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը

Մանե Թանդիլյանը երևանցիներին կոչ է անում անպայման մասնակցել Երևանի 
ավագանու ընտրությունների քվեարկությանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը իր քաղաքացիական պարտքը կատարեց Երևանի ավագանու ընտրություններում։

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Թանդիլյանը երևանցիներին կոչ արեց անպայման մասնակցել քվեարկությանը, քանի որ չմասնակցելը իշխանության օգտին է։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ընտրողների մասնակցության ցուցանիշն այս պահին ցածր է՝ Թանդիլյանը կարծիք հայտնեց, որ դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ մարդիկ զբաղված են իրենց անձնական  գործերով։ Մասնավորապես, նա նշեց, որ այսօր մարդիկ նաև գերեզմանատներ են այցելու, ինչը կարող է նաև նրանց տրամադրության վրա ազդել։ Այնուամենայնիվ, Թանդիլյանը կոչ արեց անձնական գործերն ավարտելուց հետո անպայման գնալ և մասնակցել քվեարկությանը։

Նա ընդգծեց, որ իրենց շտաբում տարբեր ընտրախախտումների մասին լուրեր կան, այս պահին իրենք դեռևս հավաքագրում են այդ ահազանգերը, որպեսզի նաև նկատի ունենան դրանց ազդեցության չափը։ «Այս պահին այդպիսի լուրջ արձանագրում չկա, բայց ամբողջ օրն առջևում է»,- ասաց Թանդիլյանը։

Մանե Թանդիլյանը նաև նշեց, որ բարձր է գնահատում իր շանսերը։ «Ես նորից եմ ուզում կրկնել՝ միակ մտավախությունս մասնակցության ցուցանիշն է։ Երևանցիները պետք է հաղթեն, հետևաբար՝ պետք է մասնակցեն»,- նշեց Թանդիլյանը։

Նա նաև ասաց, որ քվեարկել է հանուն ինքնիշխանության, հետևաբար՝ նաև հանուն իշխանափոխության։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]