Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա ուղղակի վնաս է հասցնում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրոպայի միջնորդական ջանքերին. Մարուքյան

Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա ուղղակի վնաս է հասցնում ԱՄՆ-ի, 
Ֆրանսիայի և Եվրոպայի միջնորդական ջանքերին. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «X»-ի (նախկինում «Թվիթեր») իր էջում անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սոթքի ուղղությամբ հերթական սադրանքին։

«Ադրբեջանի այս նոր հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, որն այս պահին դեռ շարունակվում է, ուղղակի վնաս է հասցնում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրոպայի միջնորդական ջանքերին: Դա ուղղակի վնաս է խաղաղ բանակցությունների շարունակվող գործընթացին ու ներկայիս դրությամբ Ադրբեջանի բոլոր պարտավորությունների խախտում»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Մարուքյանը։

Նրա խոսքով՝ այդ ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի, և ագրեսորը պետք է պատասխանատվություն կրի հրադադարի խախտումների և բոլոր հետևանքների համար:

Ադրբեջանը սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից ինտենսիվ կրակ է վարում Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ, ականանետ, ԱԹՍ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը հայտարարել է 4 զոհի և 1 վիրավորի մասին։ Ավելի ուշ ադրբեջանական զինուժը սկսել է կրակել նաև Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am