Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Բորելը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել անվտանգ և ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով

Բորելը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել անվտանգ և ազատ 
տեղաշարժ Լաչինի միջանցքով

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում կայացած ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստի ժամանակ, ի թիվս բազմաթիվ հարցերի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը։

«Արմենպրես»տեղեկացմամբ՝ արտգործնախարարների նիստից հետո կայացած մամլո ասուլիսի ընթացքում ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ադրբեջանական իշխանություններին ապահովել անվտանգ և ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով։

«Մենք կոչ ենք անում ադրբեջանական իշխանություններին ապահովել անվտանգ և ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով»,- արտգործնախարարների նիստից հետո կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Բորելը։

Հունիսի 15-ից Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը։ Արդեն 40 օր է՝ ոչ մի կիլոգրամ սնունդ Արցախ չի մտել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am