Քաղաքականություն

Ֆրանսիայի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳ նախարար Վանգ Յին հեռախոսազրույց են ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ, ի թիվս այլ երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի, Ֆրանսիայի և Չինաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում և Նիգերում։

Երկու նախարարները պայմանավորվել են շարունակել սերտ երկխոսությունը այս բոլոր հարցերի շուրջ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում