Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Արցախում ստեղծված իրադրությունը համարում եմ սարսափեցնող և անմարդկային. Նուբար Աֆեյան

Արցախում ստեղծված իրադրությունը համարում եմ սարսափեցնող և 
անմարդկային. Նուբար Աֆեյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհահռչակ ձեռներեց, գիտնական և բարերար Նուբար Աֆեյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում առաջացած իրավիճակին՝ այն որակելով որպես սարսափեցնող։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում գրառմանը կից Աֆեյանը նաև կիսվել է թեմայի շուրջ Asssociated Press գործակալության հոդվածով։

«Որպես մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետնորդ՝ ես Արցախում ստեղծված իրադրությունը համարում եմ սարսափեցնող և անմարդկային», - գրել է Աֆեյանը՝ վկայակոչելով Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը, որն արձանագրել էր՝ Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի կողմից ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ։

Զեկույցից հատվածներ են վկայակոչվում նաև Աֆեյանի գրառմանը կից ներկայացված Associated Press-ի հոդվածում։ Գործակալությունը նաև նշում է, որ երկու շաբաթ շարունակ շուրջ 2 տասնյակ բեռնատարներ՝ դեղորայքով և սննդամթերքով, սպասում են Կոռնիձորում և չեն կարողանում անցնել միջանցքով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am