Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

«Մայր Հայաստան» շարժումը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

«Մայր Հայաստան» շարժումը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։

Այս մասին ուղերձի միջոցով հայտնել է շարժման նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Թևանյանը նշում է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելը իրենք դիտարկում են որպես ամբողջական իշխանափոխության  հնարավորություն։ 

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ից։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am