Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Համահայկական խաղերին այս տարի առաջին անգամ մասնակիցներ կլինեն Չիլիից, Սաուդյան Արաբիայից, Հնդկաստանից, Բելառուսից, Ղազախստանից

Համահայկական խաղերին այս տարի առաջին անգամ մասնակիցներ կլինեն 
Չիլիից, Սաուդյան Արաբիայից, Հնդկաստանից, Բելառուսից, Ղազախստանից

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրիի  «Շիրակ» մարզադաշտում  օգոստոսի 5-ին, ժամը 21:00-ին կտրվի Համահայկական ամառային 8-րդ խաղերի մեկնարկը։ Խաղերի նպատակով Գյումրի կժամանի ավելի քան 11 հազար մարդ:

Միայն  19 մարզաձևերում մասնակից մարզիկների  ու մարզուհիների թիվը 7161 է: Համահայկական խաղերի անցկացմանն աջակցելու  համար հայտագրվել է մոտ 2000 կամավոր։

Խաղերի բացման հանդիսավոր միջոցառման համար կառուցվել է մեծ բեմահարթակ, տեղադրվել է լուսաձայնային ժամանակակից տեխնիկա։

Հաշվի առնելով միջոցառման բացման պաշտոնական արարողությանը հետևելու ցանկություն հայտնած մարդկանց մեծ թիվը՝ Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղադրվել է  նաև մեծ  էկրան:

«Արդեն 8-րդ տարին անցկացվող խաղերն այս տարի աննախադեպ են լինելու ինչպես մասնակից երկրների աշխարագրությամբ, այնպես էլ մասնակիցների թվով. Մասնակցիցներ են լինելու 41 երկրի 179 քաղաքներից»,- «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Աննա Վարդանյանը՝ հավելելով, որ այս տարի առաջին անգամ մասնակիցներ են լինելու նաև Չիլիից, Ղազախստանից, Բելառուսից, Սաուդիան Արաբիայից ու Հնդկաստանից:

Աշխատանքային բարձր պատրաստվածության են բերվել ոստիկանությունը, փրկարար ծառայությունը, շտապօգնությունը։ Առաջին օգնության սպասարկում կիրականացնի Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։

Արդեն 25 տարի «Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո Հայաստանը համախմբում է աշխարհասփյուռ հայերին։ Մրցումների ընթացքում Հայաստան ժամանած մարզիկները հնարավորություն կստանան ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին:  

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am