Քաղաքականություն

Ալիևը վստահեցրել է, որ Բաքուն երբեք չի լինելու միջանցք ստեղծելու և ՀՀ ու ԻԻՀ միջև  միջանցքների փակման ջատագով. Իրանի ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Ալիևը վստահեցրել է, որ Բաքուն երբեք չի լինելու միջանցք ստեղծելու և ՀՀ ու ԻԻՀ միջև  միջանցքների փակման ջատագով. Իրանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի արտաքին գործերի նախարարը հայ գործընկերոջ հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հետ ունեցած իր զրույցից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ զրուցել են տարածաշրջանի գոյություն ունեցող միջանցքների, տարանցիկ հնարավորությունների և հաղորդակցությունների խոչընդոտների վերացման անհրաժեշտության և երկու երկրների միջև պատմական ու ավանդական՝ միջանցքների համար խոչընդոտ չստեղծելու մասին:

Նա ասել է, որ Թեհրանը և Երևանը տարանցիկ երթուղիների կարևորության հետ կապված հատուկ ընդգծվածություն ունեն:

«Ես այսօրվա քննարկումների ընթացքում իմ գործընկերոջը ներկայացրել եմ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ընթացքում Ալիևից լսածն այն մասին, որ Զանգեզուրի միջանցքը նա արծարծում է որպես խոչընդոտների վերացմանն ուղղված քայլ: Ալիևը վստահեցրել է, որ Ադրբեջանը չի եղել և երբեք չի լինելու միջանցք ստեղծելու և Հայաստանի և Իրանի միջև պատմական միջանցքների փակման ջատագով: Մենք էլ ադրբեջանցի պաշտոնատար անձանց բացատրել ենք, որ նույնիսկ ճգնաժամային պայամններում չենք փակելու Ադրբեջանից Նախիջևան հաղորդակցության ուղին և այդ առումով երկու երկրների միջև կա պայմանավորվածություն»,- ասել է նա:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում