Քաղաքականություն

Թեհրանում հանդիպել են Հայաստանի և Իրանի արտգործնախարարները

1 րոպեի ընթերցում

Թեհրանում հանդիպել են Հայաստանի և Իրանի արտգործնախարարները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում հանդիպում է անցկացրել իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA գործակալությունից, Իրանի ԱԳ նախարարը Միրզոյանին դիմավորել է երկրի արտաքին գերատեսչության շենքում։

Ողջույնի արարողությունից հետո կողմերը սկսել են երկկողմ բանակցությունները, որտեղ քննարկվել են համագործակցության զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային արդիական հարցեր։

Ըստ գործակալության՝ հանդիպումից հետո Իրանի և Հայաստանի արտգործնախարարները կմասնակցեն համատեղ մամուլի ասուլիսին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում