Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

Փորձում ենք ճնշումների միջոցով հասնել ԼՂ-ում առկա սարսափելի հումանիտար վիճակի մեղմմանը. Հովհաննիսյան

Փորձում ենք  ճնշումների միջոցով հասնել ԼՂ-ում առկա սարսափելի հումանիտար 
վիճակի մեղմմանը. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանություններն ամեն բան անում են, որ աշխարհը նկատի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա սարսափելի հումանիտար վիճակը և միջազգային գործընկերների հետ խոսակցության, ճնշումների միջոցով հասնել նրան, որ այդ վիճակը մեղմվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում ասուլիսում վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանն ի՞նչ դեր պետք է ունենա այս պահին Արցախում առկա խնդիրների լուծման համատեքստում:

Արթուր Հովհաննիսյանը վստահեցրեց՝ ամեն բան անում են, որ ամբողջ աշխարհը նկատի, որ ԼՂ-ում այսօր սարսափելի հումանիտար ճգնաժամ է: «Եվ այս հարցերը օպերատիվ կերպով կոմունիկացնում ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, որը ենթադրում է նաև որոշակի օպերատիվ գործողությունների, խոսակցությունների, միջամտության, հումանիտար բեռների տեղափոխման վերաբերյալ բանակցությունների ընթացք»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա վստահեցրեց, որ օպերատիվ կերպով են հասցեագրում կոնկրետ խնդիրները՝ կոնկրետ լուծումներով:

«Հիմա մենք փորձում ենք մեր միջազգային գործընկերների հետ խոսակցության, ճնշումների միջոցով հասնել նրան, որ ԼՂ-ում այս պահին առկա սարսափելի հումանիտար վիճակը մեղմվի հումանիտար բեռների անցման շնորհիվ, որը պետք է ապահովվի նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստով, և Լաչինի միջանցքով պետք է բեռներն անխափան տեղափոխվեն»,-ասաց Հովհաննիսյանը:

Ստեփանակերտում վաղ առավոտից մեկնարկել է համաժողովրդական հանրահավաք, ադրբեջանական շրջափակման հետևանքով վտանգված է 120 հազար հայի կյանք, ԼՂ-ում լուրջ հումանիտար ճգնաժամ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]