Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Փաշինյանն ու Մակրոնը Քիշնևում կարճատև զրույց ունեցան

Փաշինյանն ու Մակրոնը Քիշնևում կարճատև զրույց ունեցան

ՔԻՇՆԵՎ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Քիշնևում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույց ունեցան:

Ինչպես Քիշնևից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ Փաշինյանն ու Մակրոնը զրուցում էին մասնակից երկրների ղեկավարների արարողակարգային լուսանկարահանման գնալու ճանապարհին:

Ավելի վաղ կայացել էր գագաթնաժողովի բացման արարողությունը: Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն կարմիր գորգի վրա առանձին-առանձին դիմավորեց, ողջունեց և լուսանկարվեց մասնակից երկրների ղեկավարների հետ, որից հետո սեղանի շուրջ Մայա Սանդուն ու մի քանի երկրների ղեկավարներ կարճ ելույթներ ունեցան: 

Ավելի ուշ սպասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը:

Աննա Գրիգորյան 
    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am