Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը հավակնում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

2 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը հավակնում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավակնում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնող 4 ֆուտբոլիստների անունները, որոնց թվում է նաև Հենրիխ Մխիթարյանը:

Բացի հայ կիսապաշտպանից՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու հավակնորդներն են նաև «Ռեալ»-ի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն և «Ինտեր»-ի կիսապաշտպան Նիկոլո Բարելան։

Քվեարկությունն ընթանումէ ՈՒԵՖԱ-ի կայքում:

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Միլան»-«Ինտեր» առաջին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Հայ կիսապաշտպանը խաղի 11-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը։ Մխիթարյանը խաղի 62-րդ րոպեին փոխարինվել էր՝ տեղը զիջելով Մարսելով Բրոզովիչին։

Մխիթարյանը, գրավելով «Միլան»-ի դարպասը, դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ է հեղինակել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում։

«Միլան»-«Ինտեր» հանդիպումն ավարտվեց 0-2 հաշվով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում