Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Եթե նախապայմաններ չլինեին, հայ-թուրքական սահմանը շուտվանից բացված կլիներ. Թունյան

Եթե նախապայմաններ չլինեին, հայ-թուրքական սահմանը շուտվանից բացված 
կլիներ. Թունյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում հայկական կողմի թեզն այն է, որ Թուրքիան չպետք է կախվածության մեջ մտնի երրորդ երկրների հետ Հայաստանի հարաբերություններից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Թուրքիան Ադրբեջանի գործոնը որպես նախապայման չի՞ դիտվում հայ-թուրքական հարաբերություններում:

«Մենք խոսում ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման մասին: Բնականաբար, եթե նախապայմաններ չլինեին, այդ սահմանը շուտվանից բացված կլիներ: Հիմա, եթե մեր առաջ նախապայմաններ են քաշում, մենք էլ ասում ենք, որ ունենք մեր կարմիր գծերը և տեսլականը: Իսկ դա այն է, որ երկրներն իրար հետ պետք է ունենան նորմալ հարաբերություններ: Երկու երկիր իրար հետ հարաբերությունները կարգավորելու ժամանակ չպետք է կախվածության մեջ մտնեն երրորդ երկրների հետ մեր հարաբերություններից»,-ասաց պատգամավորը:

Սա է հայկական կողմի թեզը: Թունյանի կարծիքով՝ այդ թեզը հասկանալի է նաև միջազգային հանրության համար:

Հայաստանը և Թուրքիան ավելի վաղ պայմանավորվածություն էին ձեռք բերել հայ-թուրքական սահմանը ամռան սկզբին բացել՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am