Քաղաքականություն

Պուտինը Կրեմլում ոչ պաշտոնական նախաճաշ է ունեցել Փաշինյանի և ԱՊՀ անդամ այլ երկրների ղեկավարների հետ

1 րոպեի ընթերցում

Պուտինը Կրեմլում ոչ պաշտոնական նախաճաշ է ունեցել Փաշինյանի և ԱՊՀ անդամ այլ երկրների ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին Կրեմլում ոչ պաշտոնական նախաճաշ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՊՀ անդամ այլ պետությունների ղեկավարների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին ներկա գտնվելու նպատակով բացի Նիկոլ Փաշինյանից Ռուսաստանում են նաև Բելառուսի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի ղեկավարները։

Այսօր նրանք նաև ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում