Սպորտ

Ըստ Գիլոյանի` բռնցքամարտի առաջնությունը կարող է ստանալ գերազանց գնահատական

1 րոպեի ընթերցում

Ըստ Գիլոյանի` բռնցքամարտի առաջնությունը կարող է ստանալ գերազանց գնահատական

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի կարծիքով բռնցքամարտի Եվրոպայի երևանյան առաջնությունը բարձր գնահատականի է արժանի:

«Կազմակերպչական առումով այս առաջնությունը կարող է ստանալ գերազանց գնահատական: Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ ամեն ինչ արվեց, որ այս առաջնությունն ամենաբարձր մակարդակով անցնի և այդպես էլ եղավ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Գիլոյանը:

Նախարարի տեղակալի խոսքով` Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանին այս մեդալներով հանդերձ ապագայում դեռ իր խոսքը կասի:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Եվրոպայի այս առաջնությունում ընդհանուր առմամբ նվաճեց 9 բրոնզե, 2 արծաթե և մեկ ոսկե մեդալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում