Քաղաքականություն

«Անջատողականություն» բառը միջազգային-իրավական տերմին չէ և չունի սահմանում․ Մարուքյանը՝ Ալիևի հայտարարության մասին

1 րոպեի ընթերցում

«Անջատողականություն» բառը միջազգային-իրավական տերմին չէ և չունի սահմանում․ Մարուքյանը՝ Ալիևի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարարությանը, թե Հայաստանը Ադրբեջանի առաջարկած փաստաթղթից հանել է «անջատողականության դատապարտում» ձևակերպումը։

«Այսօր Ադրբեջանի նախագահը բողոքել է, որ Հայաստանը Ադրբեջանի առաջարկած փաստաթղթից հանել է «անջատողականության դատապարտում» ձևակերպումը: Մինչդեռ նա չի ասել, որ «անջատողականություն» բառը միջազգային-իրավական տերմին չէ և չունի հաստատված միջազգային-իրավական սահմանում, թե ինչ պետք է հասկանալ դրա տակ: Նա չի ասել, որ Հայաստանը բացատրություն և պարզաբանում է խնդրել, թե ինչ է նշանակում այդ դրույթի կիրառումը կամ առկայությունը ապագայում: Հակառակ դեպքում, ապագայում ստորագրվելիք փաստաթուղթը կարող է ծանրաբեռնել բազմակի մեկնաբանություն ունեցող ձևակերպումներով, ապա անվերջ պնդել, որ կողմերից մեկի մեկնաբանության համաձայն ՝ համաձայնագիրը խախտվել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Մարուքյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում