Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հայաստանը Վաշինգտոնում ընթացող բանակցություններից հնարավոր առավելագույնի սպասելիքներ ունի․ պատգամավոր

Հայաստանը Վաշինգտոնում ընթացող բանակցություններից հնարավոր 
առավելագույնի սպասելիքներ ունի․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Վաշինգտոնում Ադրբեջանի հետ  ընթացող բանակցություններից հնարավոր առավելագույնի ակնկալիքներ ունի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Խոսելով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ընթացող բանակցությունների մասին՝ Եղոյանն ասաց, որ հայկական կողմն այդ բանակցություններից հնարավոր առավելագույնի սպասելիքներ ունի:

«Բանակցություններն անդրադառնում են հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջ սպեկտորին, չլուծված բոլոր հարցերին: Եվ, բնականաբար, այդ բոլոր հարցերով արվելու է ամեն ինչ՝ համաձայնության հասնելու համար »,-ասաց Եղոյանը՝ նշելով, որ հայկական կողմը իր համար շահավետ լուծում է ցանկանում ստանալ, ադրբեջանական կողմը՝ իր համար շահավետ լուծում:

Անդրադառնալով Արցախի հարցով հայկակական կողմի ջանքերին՝ պատգամավորն ասաց. «Մենք հիմա անում ենք ամեն ինչ, որ կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, այսինքն՝ Ստեփանակերտը բանակցություններով հանդես գա որպես սուբյեկտ»:

Եղոյանը նաև հավելեց, որ այն փաստաթուղթը, որը Հայաստանն ու Ադրբեջանը իրենց առաջարկներով պարբերաբար միմյանց են փոխանցել, ունի «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անվանումը: Եղոյանը փաստաթղթի բովանդակային մանրամասները չբացեց:

Անդրադառնալով հարցին՝ խաղաղության պայմանագրի փոխարեն այդ անվանումն է ընտրվե՞լ՝ Եղոյանն ասաց. «Գոյություն ունի խոսակցական լեզու, որով մարդիկ մատնանշում են որոշակի երևույթներ: Եվ գոյություն ունի իրավական լեզու, որոնք ստանում են իրավական ձևակերպում իրավական փաստաթղթերում: Եվ հաճախ այդ լեզուները տարբեր են լինում»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am