Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ Ֆրանսիայի և ԵՄ-ի միակ նպատակը խաղաղության վերականգնումն է․ Կատրին Կոլոնա

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ Ֆրանսիայի և ԵՄ-ի միակ 
նպատակը խաղաղության վերականգնումն է․ Կատրին Կոլոնա

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարածաշրջանային իրավիճակի և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ Ֆրանսիայի և Եվրոպական Միության միակ նպատակը խաղաղության և վստահության մթնոլորտի վերականգնումն է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան։

«Միայն խաղաղության համաձայնագիրը հնարավորություն կտա իսկապես լուծել մնացած բոլոր հարցերը, որոնք բխում են այս իրավիճակից։ Այդ իսկ պատճառով է, որ ԵՄ-ն ուղարկել է դիտորդական առաքելություն, որը քաղաքացիական առաքելություն է, զինված առաքելություն չէ։ Առաքելության նպատակն է տեղում արձանագրել իրավիճակը, ինչը հնարավորություն է տալիս ԵՄ երկրներին ունենալ ուղիղ, առաջին ձեռքից վկայություններ տեղի վիճակի մասին։ Առաքելությունը մեր կարծիքով շատ օգտակար է, և այս առաքելության աշխատանքի շնորհիվ է նաև, որ կարողանալու ենք առաջ գնալ խաղաղության ճանապարհով»,- ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։

Կատրին Կոլոնան նշել է, որ իր համար կարևոր էր Ջերմուկ այցելելը, որպեսզի մի կողմից աջակցությունը հայտնի ԵՄ դիտորդական առաքելությանը, որը կարևոր աշխատանք է կատարում, մյուս կողմից տեղում սեփական աչքերով տեսնի իրավիճակը։ «Մենք իրավիճակի մասին, բնականաբար, տեղեկանում ենք փաստաթղթերի հիման վրա, սակայն տեղում սեփական աչքերով տեսնելն էլ շատ կարևոր է, և այս այցով ևս մեկ անգամ վերահաստատում ենք մեր աջակցությունն ու զորակցությունը բարեկամ հայ ժողովրդին»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ ամեն ինչ ավելի լավ ես հասկանում, երբ տեսնում ես քո աչքերով։ «Տեսնելով առաջխաղացումն այս նոր դիրքերի վրա՝ ավելի լավ ենք իրավիճակը հասկանում»,- ասաց նա։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am