Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց շարունակում ենք հուսալ, որ կլինի ճանաչում․ Արգենտինայի պաշտպանության նախարար

Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց շարունակում ենք հուսալ, որ կլինի 
ճանաչում․ Արգենտինայի պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արգենտինայի պաշտպանության նախարար Խորխե Տայանան նշում է՝ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց շարունակում են հուսալ, որ կլինի ճանաչում, հիշողություն և հանդուրժողականություն ժողովուրդների միջև։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արգենտինայի պաշտպանության նախարարն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում։

«Մեր երկիրը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2006 թվականին՝ դառնալով առաջին երկրներից մեկը, որը գնացել է այդ քայլին։ Ցեղասպանությունից 108 տարի անց մենք շարունակում ենք հուսալ, որ կլինի ճանաչում, հիշողություն և հանդուրժողականություն ժողովուրդների միջև»,- գրել է Տայանան։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am