Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Վերստին խոստանանք երբեք չմոռանալ և հանձնառու լինենք խոսել ընդդեմ ատելության․ ԱՄՆ փոխնախագահը ոգեկոչել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

Վերստին խոստանանք երբեք չմոռանալ և հանձնառու լինենք խոսել ընդդեմ 
ատելության․ ԱՄՆ փոխնախագահը ոգեկոչել է Ցեղասպանության զոհերի 
հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ կոչ անելով մշտապես հանդես գալ ընդդեմ ատելության և երբեք չմոռանալ կատարվածը։

«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված 1,5 միլիոն մարդկանց հիշատակը։ Հիշելով պատմության այդ ցավալի դրվագը՝ եկեք վերստին խոստանանք երբեք չմոռանալ և հանձնառու լինենք խոսել ընդդեմ ատելության՝ իր բոլոր դրսևորումներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am