Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առաջին քայլ

Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ որպես Հայաստանի հետ 
հարաբերությունները կարգավորելու առաջին քայլ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, ԵԱՀԿ-ում Շվեդիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Բյորն Սյոդերը կարծում է, որ որպես Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առաջին քայլ՝ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Շվեդ պատգամավորը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։

«Թուրքիան պետք է ճանաչի տեղի ունեցածը։ Դա կլինի առաջին քայլը հարևան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Հարկավոր է ճանաչել անցյալը, որպեսզի հնարավոր լինի առաջ շարժվել»,- ասաց Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը։

Նրա խոսքով՝ մարդկության պատմությունը չափազանց մթագնում են  բռնի գործողությունները, հակամարտությունները և մարդկության դեմ հանցագործությունները։ «Ցանկացած առանձին քննարկում կամ գործողություն, որի նպատակն է կանխել կամ խուսափել նման գործողություններից, ներդրում է բոլորիս խաղաղ ապագայի համար»,- նշում է Սյոդերը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am