Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերսկսումը

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանի և 
Թուրքիայի միջև հարաբերությունների վերսկսումը

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կքննարկեն Անդրկովկասում համագործակցության խորացման հարցերը, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերսկսումը, տրանսպորտային ուղիների և կապի ապաշրջափակումը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերակառուցումը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ ապրիլի 6-7-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով կայցելի Թուրքիա ' մասնակցելու երկկողմ և միջազգային օրակարգի թեմաների լայն շրջանակի շուրջ բանակցություններին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am