Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տավուշի մարզպետը և ՌԴ դեսպանը քննարկել են սահմանային անվտանգության հետ կապված հարցեր

Տավուշի մարզպետը և ՌԴ դեսպանը քննարկել են սահմանային անվտանգության 
հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով գտնվել է Տավուշի մարզում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանությունը։

Այցի շրջանակներում տեղի է ունեցել Կոպիրկինի հանդիպումը մարզպետ Հայկ Ղալումյանի հետ։ Կողմերը կարևորել են հայ-ռուսական հարաբերությունների շարունակական զարգացումը, ներառյալ ` միջտարածաշրջանային համագործակցությունը:

Բարձր գնահատելով երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության դինամիկան ՝ զրուցակիցները քննարկել են Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների հետ Տավուշի մարզի կապերի ներկայիս վիճակն ու ընդլայնման հեռանկարները` այդ թվում  հաշվի առնելով գործարար շրջանակների էական փոխադարձ հետաքրքրությունը։

Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն մարզի վարչակազմին տեղեկացրել է Ռուսաստանի և Հայաստանի մարզերի գործարար համայնքների միջև փոխգործակցության հաստատման և զարգացման հնարավոր ձևաչափերի մասին:

Կոպիրկինն իր երախտագիտությունն է հայտնել մարզի վարչակազմին ՝ Ռուսաստանի կողմից իրականացվող մարդասիրական նախաձեռնություններին աջակցելու, այդ թվում ՝ ռուսաց լեզվի ուսուցմանն աջակցելու համար:

Զրույցի ընթացքում շեշտվել է հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Դիվանագիտական առաքելության ղեկավարը մարզպետարանին տեղեկացրել է տարածաշրջանում խաղաղ կարգավորմանն աջակցելու շրջանակներում Ռուսաստանի համակարգային ջանքերի մասին: Կոպիրկինը մարզի ղեկավարության հետ այցելել է սահմանամերձ Բերքաբեր գյուղ:

Դեսպանը և մարզպետը նաև այցելել են Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, ինչպես նաև «Ռուսական կենտրոն»։

337551334_871737593919686_7232311375750746861_n.jpg (131 KB)

338029534_455426460072359_793760763147168019_n.jpg (117 KB)

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]