Քաղաքականություն

Հարավային Կովկասում պատերազմի վտանգը իրական է և չի բխում Եվրոպայի շահերից․ Ռասմուսեն

6 րոպեի ընթերցում

Հարավային Կովկասում պատերազմի վտանգը իրական է և չի բխում Եվրոպայի շահերից․ Ռասմուսեն

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վտանգ է տեսնում առաջիկա ամիսներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը Անդերս Ֆոգ Ռասմուսենը նման կարծիք է հայտնել Le Figaro-ին տված հարցազրույցում։

«Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը իրական է և թերագնահատված։ Կա Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միայն մեկ ճանապարհ և այդ ճանապարհը փակ է դեկտեմբերի 12-ից։ Սկսած առաջին անհրաժեշտության ապրանքներից մինչև դեղամիջոցներ՝ ոչինչ չի անցնում։ Մարդիկ մնացել են հայկական կողմում և չեն կարողանում վերադառնալ իրենց տներ։ Այս իրավիճակը կարող է հումանիտար աղետի հանգեցնել։ Վերջնական նպատակը կարող է լինել էթնիկ զտումը, ինչն այնքան կբարդացնի տեղացիների կյանքը, որ շատերը ուղղակի կարող են լքել տարածքը։ Ես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղերձ եմ հղել արգելափակումը դադարեցնելու կոչով։ Նա ինձ չի պատասխանել, ինչպես որ երբեք չի արձագանքել միջազգային հանրության տարբեր հայտարարություններին։ Միջազգային դատարանն էլ է Ադրբեջանին պարտավորեցրել դադարեցնել շրջափակումը, սակայն շրջափակումը շարունակվում է։ Ես գնահատում եմ այս հարցում Էմանուել Մակրոնի հանձնառությունը և հույս ունեմ, որ նախագահ Ալիևի վրա ճնշում գործադրելու հարցում Ֆրանսիային կմիանան նաև Եվրոպական Միության հիմնական պետությունները»,- ասել է Ռասմուսենը։

Հարցին, թե ինչպիսի ճնշման մասին է խոսքը, Ռասմուսենը պատասխանել է․ «Եվրոպական հանձնաժողովը և Ադրբեջանը կապված են միմյանց էներգետիկ ոլորտի համաձայնագրերով։ Ակնհայտ է, որ ռուսական գազի մատակարարումների դադարեցումից հետո մեզ այլընտրանքներ են հարկավոր։ Բայց հենց այս համաձայնագիրը կարող է դառնալ հրաշալի հիմք Ադրբեջանի նախագահի վրա ճնշումներ գործադրելու համար։ Կարևոր է Բաքվին ասելը, որ մեր էներգետիկ շահը մեզ չի ստիպելու հայացքը մի կողմ թեքել պոտենցիալ հումանիտար աղետից։ Հնարավոր է, որ Իլհամ Ալիևն ավտոկրատ է, ինչպես և Վլադիմիր Պուտինը, սակայն ես հաստատակամորեն հավատում եմ, որ նա գիտակցում է , որ շահեկան չի լինի, եթե իրեն միջազգայնորեն մեկուսացնեն, ինչպես իր ռուս գործընկերոջը։ Ես կարծում եմ, որ Ալիևը մանրամասնորեն հաշվարկում է սահմանները, որոնք չի կարելի անցնել՝ խախտելով միջազգային իրավունքը։ Որովհետև Լեռնային Ղարաբաղի շրջափակումն օրենքի խախտում է, ինչպես և ահաբեկչությունները, որոնք իրականացվել են անցած տարա սեպտեմբերին Հայաստանի տարածքում, որոնց հաջորդել է Հայաստանի որոշ տարածքների օկուպացիան։ Եվրոպական Միությունը պետք է հասկացնի Ալիևի ռեժիմին, որ այս խախտումները չեն կարող անպատիժ մնալ»։

Ռասմուսենը հավելել է, որ Լաչինի միջանցքը ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։ «Ես իմ աչքերով եմ տեսել զինվորների, որոնք վերահսկում են ճանապարհը։ Նրանք շատ մոտ են գտնվում արգելափակման վայրին, սակայն ոչինչ չեն անում։ Մոսկվան ոչինչ չի արել այս իրավիճակը կանխելու համար, ինչպես որ ոչինչ չի ասել սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի վրա։ Հնարավոր է, որ Մոսկվան բացի այն, որ ցանկություն չունի օգնելու իր պատմական դաշնակցին, նաև հնարավորություն չունի դրա համար, քանի որ ամբողջությամբ կենտրոնացած է ուկրաինական ճակատի վրա»,- ասել է նա՝ հավելելով, որ Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլանում է։

Նա կարծիք է հայտնել, որ Եվրոպայի դարպասների մոտ նոր հակամարտությունը չի կարող իրենց համար ձեռնտու լինել։ Ռասմուսենի խոսքով՝ առաջին հերթին դա կարող է սպառնալիքի տակ դնել էներգամատակարարումները դեպի Եվրոպա։

Միևնույն ժամանակ, Ռասմուսենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի պասիվությունը կարող է նշանակել ոչ ֆորմալ դաշինք Ռուսաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։ «Ահա թե ինչու եվրոպական պետությունները պետք է զբաղվեն Հարավային Կովկասով։ Կարծում եմ, որ Եվրոպական Միությունը հասկացել է, թե ինչ է դրված խաղասեղանին՝ Հայաստան ուղարկելով դիտորդական առաքելություն։ Այս պահին դիտորդների խումբը շատ փոքր է, միջոցները չափազանց սահմանափակ են, իսկ փորձագետները հասանելիություն չունեն սահմանի ադրբեջանական հատվածին։ Սակայն սա լավ բազա է»,- ասել է Ռասմուսենը՝ նշելով, որ դիտորդների նպատակն է միջնաժամկետ հեռանկարում կանխել սպառնալիքը, որովհետև Ադրբեջանը չի համարձակվի հարձակվել, քանի դեռ կան եվրոպական դիտորդները։

Նա Եվրոպական Միությանը կոչ է արել ավելի երկարաժամկետ հեռանկարում իրական փաստահավաք առաքելություն ուղարկել, որպեսզի ներկայացվեն Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ փաստագրված և հաստատված փաստեր։

Ռասմուսենը նշել է, որ նաև պետք է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին խաղաղ բանակցություններին մասնակցելու կոչ հղեն։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նշել է, որ այս առումով Հայաստանի վարչապետը մեծ ճկունություն է դրսևորել՝ հայտարարելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության առաջնահերթ լինելու մասին։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման համար անհրաժեշտ է միջազգային մեխանիզմի ներդրում, որը կհետևի այդ երաշխիքների իրականացմանը։

Ռասմուսենի խոսքով՝ դա անիրականանալի է առանց խաղաղապահ առաքելության, որն ունակ կլինի նախազգուշացնել էթնիկ զտումենրի սպառնալիքի մասին։ Այս առումով նա կոչ է արելՄԱԿ-ի մանդատով օժտված միջազգային զինված առաքելություն ուղարկել Լեռնային Ղարանբաղ։

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում