Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իշխանությունը պատրաստ է ընդդիմադիր պատգամավորներին ծանոթացնել բանակցային գործընթացի դրվագներին. պատգամավոր

Իշխանությունը պատրաստ է ընդդիմադիր պատգամավորներին ծանոթացնել 
բանակցային գործընթացի դրվագներին. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնում է, որ իշխանությունը պատրաստ է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին ծանոթացնել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի դրվագներին, ինչի մասին հայտարարել են, սակայն ընդդիմությունից դեռևս արձագանք չկա:

«Արմենպրես»-ի հաղորմամբ` Հովհաննիսյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում:

«Թե ՀՀ վարչապետը, թե այլ պաշտոնատար անձինք անընդհատ  առաջարկել են, որ ընդդիմությունը գա ու ծանոթանա բանակցային գործընթացի նրբություններին և այլ դրվագների, որոնք կան այսօր Հայաստան-Ադրբեջան խոսակցության գործընթացում: Մենք, ըստ էության, չենք ստացել որևէ պատասխան, ընդդիմությունը հրաժարվել է տեղեկացված լինել բանակցային գործընթացից: Տեղեկատվություն կրելը ենթադրում է նաև պատասխանատվությունը: Եվ մինչև այս պահը աշխատանքային քննարկման ռեժիմով բոլոր դրվագներին ծանոթանալուց ընդդիմության հրաժարվելը ես գնահատում եմ որպես պատասխանատվությունից խուսափում»,-ասաց Հովհաննիսյանը:

Ըստ իշխանական պատգամավորի՝ եթե այսօր էլ ընդդիմությունը հստակ ակնկալիք ունի ծանոթանալու բանակցային գործընթացի որոշ դրվագների, կարող են կապվել ԱԳ նախարարի հետ կամ այս հարցադրումները տալ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին: Հովհաննիսյանն ընդգծեց՝ նախորդ օրը հարցուպատասխանին ընդդիմությունից ոչ ոք չի մասնակցել:

«Եթե ընդդիմությունը խոսում է, թե այս կամ այն հարցի մասին տեղյակ չեն, նրանք ունեն այդ հարցերին տեղեկանալու բոլոր հնարավորությունները: Մեր իշխանությունը որևէ խոչընդոտ չի ստեղծել ընդդիմության համար՝ ծանոթանալու բանակցային գործընթացին: Մենք առաջարկել ենք, ընդդիմությունը «փախել է» պատասխանատվությունից»,-նշեց պատգամավորը:

ՔՊ-ից Արուսյակ Ջուլհակյանն էլ հիշեցրեց, որ ԱԺ-ում ընդդիմության ցանկությամբ և նախաձեռնությամբ ավելի վաղ հանդիպում է եղել Պաշտպանության նախարարի հետ: Եվ այսպիսով պատգամավորը որևէ խնդիր չի տեսնում, որ ընդդիմադիրները նմանատիպ նախաձեռնությամբ հանդես գան՝ հրավիրելով ԱԳ նախարարին:

«Եվս մեկ անգամ կրկնում եմ վարչապետի կողմից բազմիցս հնչեցված առաջարկը, որ, եթե ցանկանում եք ունենալ փակ հանդիպում, որի ընթացքում կլսեք, թե ինչ է բանակցվում, ինչ փաստաթղթեր են փոխանակվում, ապա ինքը պատրաստ է»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ վարչապետին որևէ մեկը չի դիմել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]