Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին բաց մարզում անցկացրեց

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին բաց մարզում անցկացրեց

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բաց մարզում անցկացրեց երկրպագուների և լրագրողների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավան ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած մարզմանը ներկա էին հավաքական բոլոր նորեկները` Նաիր Տիկնիզյանը, Գեորգի Հարությունյանը և Հրանտ-Լեոն Ռանոսը:

Մարզմանը չէին մասնակցում միայն հրավիրված ֆուտբոլիստներից Լուկաս Սելարայանը, Տիգրան Բարսեղյանը և Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը:

Հավաքականի բաց մարզմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի25-ին Երևանում կընդունի Թուրքիայի ազգային թիմին:Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով21:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում