Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ-ն մշտապես իր համաձայնությունը տվել է ռուսական առաջարկներին. Սիմոնյանը ՌԴ ԱԳՆ-ին հորդորում է ուշադիր լինել Ադրբեջանի արձագանքներին

ՀՀ-ն մշտապես իր համաձայնությունը տվել է ռուսական առաջարկներին. 
Սիմոնյանը ՌԴ ԱԳՆ-ին հորդորում է ուշադիր լինել Ադրբեջանի արձագանքներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 99 տոկոս դեպքերում իր համաձայնությունը տվել է ռուսական առաջարկներին, խնդիրը եղել է ադրբեջանական կողմի անհամաձայնությունը. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զարմանում է՝ ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չի անդրադառնում Ադրբեջանի արձագանքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե ՀՀ իշխանությունների խղճին են թողնում ԼՂ ճակատագիրը երրորդ երկրների պատասխանատվությանը թողնելու փորձերը:

«Ռուսական առաջարկները, որոնք մինչև օրս եղել են, մշտապես ընդունվել են ՀՀ-ի կողմից: Խնդիրը եղել է ադրբեջանական կողմի անհամաձայնությունը: Եվ կարծում եմ՝ նույն Խովաևի փաստաթղթի, նույն ռուսական բոլոր առաջարկների առումով ՌԴ ԱԳՆ-ն պետք է ավելի ուշադիր լինի Ադրբեջանի կողմից արձագանքին, քանի որ 99 տոկոս դեպքերում Հայաստանը իր համաձայնությունը տվել է ռուսական առաջարկներին: Եվ, ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում, օրինակ, Ադրբեջանի արձագանքին: Հայկական կողմի խղճին է թողնում, լավ, իսկ ի՞նչ արձագանք է եղել Ադրբեջանի կողմից»,-ասաց Սիմոնյանը:

Սիմոնյանը նշեց՝ իսկ եթե Զախարովան ի նկատի ունի Ռուսաստանը, ապա ՌԴ-ն ինքն է ստորագրել այս փաստաթուղթն ու ստանձնել պատասխանատվությունը:

Անդրադառնալով ռուսական կողմից հնչող այն հիշեցմանը, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա այնպիսի բան, որ ՌԴ-ն ստանձնում է ԼՂ-ի անվտանգության երաշխավորի պարտականությունը՝ ԱԺ նախագահը հարցրեց՝ ապա ինչո՞ւ էր ՌԴ նախագահը ստորագրում այդ փաստաթուղթը և ինչո՞ւ են ռուս խաղաղապահները կանգնած: «Այսինքն՝ կանգնած են, ենթադրենք, Չինաստանի՞ խաղաղապահները, ու մենք ասում ենք, թե պատասխանատվությունը ստանձնել է Ռուսաստա՞նը: Դա Ռուսաստանի խաղաղապահների պատասխանատվության գոտին է»,-ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով հստակեցնող հարցին՝ հիմա Արցախի անվտանգության երաշխավորը Ռուսաստա՞նն է՝ ԱԺ նախագահը պատասխանեց՝ այս փաստաթղթի համաձայն՝ ՌԴ-ի խաղաղապահները գտնվում են հենց այդ առաքելությամբ: «Դա մենք հաստատել, վավերացրել ենք: Հետաքրքիր կլինի իմանալ նաև ռուս գործընկերների արձագանքը, թե ինչպե՞ս են վերաբերվում այն փաստին, որ մինչև հիմա Ադրբեջանը չի հաստատել ռուս խաղաղապահների մանդատը»,-ասաց Սիմոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]