Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բռնապետ նախագահ Ալիևն իրականում ճնշումների չի ենթարկվում. նիդերլանդացի ցեղասպանագետը բարձրաձայնում է արցախահայության ցեղասպանության վտանգի մասին

Բռնապետ նախագահ Ալիևն իրականում ճնշումների չի ենթարկվում. 
նիդերլանդացի ցեղասպանագետը բարձրաձայնում է արցախահայության 
ցեղասպանության վտանգի մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվանի գիտնական, ցեղասպանագետ Դիրկ Ռոդզանտը խմբագրական հոդված է հրապարակել նիդերլանդական ամենահեղինակավոր թերթերից մեկում, որտեղ անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը՝ կապ տեսնելով 1915 թ.-ի հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության և 1932-1933 թ.-ին Խորհրդային միության կողմից Ստալինի օրոք Ուկրաինացիներին սովին մատնելու հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գիտնականը գրում է, որ այս օրինակները սերտորեն կապված են Լեռնային Ղարաբաղ-Արցախում տիրող իրավիճակի հետ, որը համապատասխանում է լեհ-հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինի ցեղասպանության մասին կոնվենցիային. Շարքային քաղաքացիները թիրախավորվում են, ինչի միակ նպատակը նրանց ոչնչացումը կամ արտաքսումն է:

Ռոդզանտն ընդգծում է, որ, «Բռնապետ նախագահ Ալիևն իրականում ճնշումների չի ենթարկվում, այդ թվում վարչապետ Ռյուտեի և շատ այլ եվրոպացի առաջնորդների կողմից, ովքեր գազի մատակարարումն ավելի կարևոր են համարում, քան մարդու իրավունքները»: Ռոդզանտը գտնում է, որ բոլոր քաղաքական գործիչներն ովքեր բացառիկ սկզբունքային են Ուկրաինայի հարցում, պետք է հասկանան տիրող իրավիճակը։

«Վաղուց ժամանակն է, որ Նիդերլանդները և Արևմուտքի մնացած երկրները ակտիվորեն աջակցեն Լեռնային Ղարաբաղ-Արցախում բնակվող հայերին՝ ընդօրինակելով այնպիսի կազմակերպություններին, ինչպիսիք են Amnesty International-ն ու The Lemkin Institute for Genocide Prevention-ը, որոնք դատապարտում են շրջափակումը և տեսնում են նախագահ Ալիևի ծրագրերը... Եթե ​​մենք ցանկանում ենք պաշտպանել մեր նորմերն ու արժեքները Ուկրաինայում, ապա պետք է ուշադրություն դարձնենք նաև անկլավում գտնվող հայերի ճակատագրին։ Գիտակցումն առկա է, մնում է՝ խիղճը»,-ասված է հոդվածում:  

Artikel Artsakh I_page-0001.jpg (2.19 MB)

Artikel Artsakh II_page-0001.jpg (2.61 MB)

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am