1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հույս ունեմ, որ Արցախը կինքնորոշվի և արցախցիներն իրենք կորոշեն իրենց ապագան. Նուբար Աֆեյանը՝ «Ապագա հայկականը» համաժողովի ընթացքում

Հույս ունեմ, որ Արցախը կինքնորոշվի և արցախցիներն իրենք կորոշեն իրենց 
ապագան. Նուբար Աֆեյանը՝ «Ապագա հայկականը» համաժողովի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հույս ունեմ, որ Արցախը կինքնորոշվի և արցախցիներն իրենք կորոշեն իրենց ապագան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 11-ին «Ապագա հայկականը» համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց   նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը :

«Հույս ունեմ, որ մի օր Արցախի ինքնորոշման հարցը կդրվի  տարբեր ազգերի կողմից և արցախցիները  կկարողանան  իրենց ապագան կերտել իրենց ձեռքով»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով Արցախում ստեղծված ճգնաժամին՝ Աֆեյանը նշեց, որ այժմ անորոշ ապագան մեծ ճնշում է առաջացնում արցախահայության առօրյա կյանքում, որովհետև, եթե ապագայի հանդեպ  վստահություն չկա, ապա ընտանիքները կարող են մտահոգվել:

Անդրադառնալով համաժողովի կարևորությանը՝  «Ապագա Հայկականը» նախաձեռնության համահիմնադիրը հույս հայտնեց, որ համաժողովի ընթացքում իրատեսական ապագա ունենալու վերաբերյալ  նոր գաղափարներ կծնվեն, որոնց իրագործմամբ կքայլեն առաջ:

«Սա քաղաքացիական հավաք է: Նախ, այս համաժողովից մենք  ցանկանում ենք ստանալ գաղափարներ: Հայության մեջ այդքան էլ սովորություն չկա խոսելու ապագայի մասին, գաղափարներ փոխանցելու, որոշելու թե ո՞րն է ամենահաջող և իրատեսական ապագան: Այս համաժողովի ընթացքում պետք է հասկանանք այս հարցերի շուրջ որն է ժողովրդի կարծիքը և ըստ այդմ՝ քայլենք առաջ»,- շեշտեց համահիմնադիրը:

Նա հույս ունի,  որ  համաժողովի քննարկումների արդյունքները ընդունելի կլինեն բոլորի համար, այդ թվում՝ նաև Կառավարության:

«Այս համաժողովը տարբերվում է նրանով, որ  մասնակիցները բոլորովին տարբեր են նախորդ համաժողովի մասնակիցներից: Նրանք ընտրված են պատահականությամբ և ներկայացնում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի  հայությունը: Իրենք պարզապես հայեր են, որոնք հետաքրքրված են կարևորագույն հարցերի քննարկումներին մասնակցությամբ: Նաև ձևաչափն է բոլորովին տարբեր. մենք այստեղ չենք նստում ու լսում դասախոսություններ, այլ միասին խոսում ենք, նույնիսկ վիճաբանում ենք, եթե անհրաժեշտ է: Վերջնական քվեարկությամբ որոշվում է, թե  որոնք են ամենակարևոր հարցերը, որոնցով պետք է զբաղվենք: Մեր ապագայի կառուցման համար ի՞նչ ծրագրեր կան, որոնց կարող ենք հետևել»,- եզրափակեց Աֆեյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]