Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանը պատվիրել է հնդակական Marg 155/39 ինքնագնաց հաուբիցներ

Հայաստանը պատվիրել է հնդակական Marg 155/39 ինքնագնաց հաուբիցներ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը Kalyani Strategic Systems Limited (KSSL) ընկերության կողմից մշակված 155 մմ/39 ինքնագնաց MArG հաուբիցների փորձարկումներ է անցկացրել՝ նախքան սպառազինությունը պատվիրելը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է İIndianndian Defence Research Wing-ը։

«Kalyani Strategic Systems Limited ընկերության պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Marg 155/39 ինքնագնաց հաուբիցը մշակվել է 8 ամսում և փորձարկվել է հնդկական բանակի կողմից Բալասորում և Պոկրանում, նախքան այն առաջարկվել էր Հայաստանին, որը սպառազինության համակարգ էր փնտրում բարձրլեռնային շրջաններում ռազմական գործողություններ իրականացնելու համար, որտեղ Ադրբեջանի հետ հակամարտությունը շարունակվում է», - գրում է IDRW-ն:

Ինքնագնացի վրա տեղադրված MArG 155/ 39 հաուբիցը մոտ 40 օրվա ընթացքում կրկին փորձարկվել է Հայաստանի պաշտոնյաների ներկայությամբ, և գործարքը կնքվել է պաշտպանական ոլորտի ցուցահանդեսում այն բանից հետո, երբ այն համապատասխանել է հայկական բանակի կողմից սահմանված հրաձգության բոլոր չափանիշներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am